Italiano-290x2901in.am-ը գրում է.

Վերջին հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ անգլերենը մնում է ամենաուսումնասիրվող լեզուների շարքում: Իտալերենը ներառվել է հնգյակում՝ ֆրանսերենից և իսպաներենից հետո՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Ինչպես պարզվել է՝ Դանթեի լեզուն ուսումնասիրում են ավելի հաճախ, քան գերմաներենը, չինարենը և ճապոներենը, որոնց ժողովրդականությունն աճել է վերջին տարիներին:

Այդ վիճակագրության տվյալներն օրերս Հռոմում քննարկել են համաժողովի շրջանակում՝ նվիրված իտալերենին՝ որպես արտերկրում Իտալիայի խթանման միջոց: Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն:

Միջոցառումն անցկացվել է Icon կազմակերպության կողմից: Այն 19 իտալական համալսարանների կոնսորցիում է, որը զբաղվում է լեզվի վերլուծությամբ՝ որպես զարգացման գործոն, այդ թվում՝ տնտեսական:

Պրոֆեսորները կարծում են, որ իտալերենի ժողովրդականությունը բացատրվում է միջազգային շուկայում իտալական ընկերությունների հաջողությամբ, ինչպես նաև իտալական մշակույթի՝ ներառյալ գրականության, օպերայի և խոհանոցի հանդեպ աշխարհի հետաքրքրությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել