201210261739401in.am-ը գրում է.

Շոկոլադի արտադրողները ստիպված կլինեն նվազեցնել սալիկների քաշը կամ ավելացնել դրանց արժեքը: Այդ մասին հայտարարել է Կակաոյի միջազգային կազմակերպության տնօրեն Ժան-Մարկ Անգը` հաղորդում է Financial Times-ը:

Նրանց առաջ նման հարց է բարձրացել համաշխարհային շուկայում կակաոյի պակասի պատճառով, որը կապված է Հնդկաստանում, Չինաստանում և Ռուասատանում շոկոլադի պահանջարկի մեծացմամբ և կակաոյի ոչ բավարար քանակությամբ աճեցմամբ: Համաշխարհային պահանջարկը 90%-ը ապահովում են Գանայում և Կոտ-դ’Իվուարում գտնվող փոքրիկ ֆերմաները, որոնց համար դժվար է ընդլայնել արտադրությունը:

Ներկա դրությամբ, կակաոյի հատիկների վրա սահմանված գինն ամենաբարձրն է վերջին երեք տարվա ընթացքում` մեկ տոննայի համար կազմելով 3 հզ․ ֆունտ սթերլինգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել