Երգչուհի Իլոնա Սագիևան Գաֆէսճեան արվետի կենտրոնում հիշատակի երեկո էր կազմակերպել հայ մեծանուն երգչուհի և կոմպոզիտոր Էլվինա Մակարյանի հիշատակին: Տասնյակ կատարումներ, զուգերգներ ներկայացվեցին Էլվինա Մակարյան երգացանկից:
Հավաքված հյուրերից շատերը ArmStar.am-ին տխրությամբ, փոքր ինչ ափսոսանքով, բայց և մեծ հպարտությամբ էին պատմում Էլվինա Մակարյան երգչուհու և կնոջ մասին:
Իլոնա Սագիևա
Էլվինա Մակարյանին շատ եմ սիրում, վաղուց երազում էի և շատ երաժիշտներ էլ խորհուրդ էին տալիս նրա հետ կապված համերգ կազմակերպել:
Հուսամ, որ այսօր կստացվի այն ամենն, ինչ իրոք ես եմ ցանկանում: Ներկայացնելու ենք Էլվինա Մակարյանի հետ կապված վառ հիշողություններ, բոլորը նոստալգիա են ապրելու, անմիջական համերգ է լինելու:
Ձայնս ի ծնե երգչուհու ձայնին նման է եղել, միտումնավոր երբևէ չեմ փորձել նույնացնել: Վերջերս էլ, երբ Էլվինայի եղբոր հետ ծանոթացա, նա ապշած ինձ էր լսում, զարմացել էր ձայնիս, շարժուձևիս նմանության վրա:
Էլվինա Մակարյանը կարծես ինձ հարազատ, ազգակից մարդ լինի: Ես նրան այնքան շատ եմ սիրում և զգում, որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ քույրս է:
Հատուկ այս հուշ-երեկոյի համար Գրիշա Աղախանյանի և Էլվինա Մակարյանի դուտով կներկայանանք ես և Գրիշան: Շատերը գիտեն, որ Էլվինան դուետ ուներ իր աղջկա հետ, բայց աղջիկս դեռ չորս տարեկան է և լավ երգել չգիտի, դրա համար այսօր այդ դուտով հանդես կգամ Անի Սահակյանի՝ դաշնակահար Խաչիկ Սահակյանի դստեր հետ:
Ռոբերտ Ամիրխանյան
Ինձ համար շատ նվիրական հուշերով զարդարված երգչուհի է Էլվինա Մակարյանը: Անցած դարի 70-ականներին մենք համերգային ծրագրերով ելույթ ենք ունեցել և՛ սովետմիության տարածքում, և՛ թե Եվրոպայում: Շատ հրաշալի պամություներ և հուշեր ունեմ այս տաղանդավոր երգչուհու հետ:
Վերին աստիճանի կոնտրաստ ապրող երգչուհի էր և երևի դրանով էր պայմանավորված, որ նրա կյանքը շատ շուտ վառվեց, շուտ փակեց պատմությունների գիրքը: Անուշ է Էլվինա Մակարյանի հուշը:
Ինձ դուր է գալիս Իլոնայի այս նախաձեռնությունը, նրան դեռևս որպես արվեստագետ չեմ ճանաչում և մեծ պատկերացում չունեմ այս երեկոյի մասին, բայց սիրով ցանկանում եմ մասնակցել:
Շարունակությունն՝ այստեղ