Այսօր գնացել էի էջմիածին, այցելեցի Մայրավանք, դե բնականաբար այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում, եկեղեցու ներսում սովորաբար մեծամասնությունն իր պարտքն է համարում մոմ վառել, ինչպես շատ հաճախ մոմ չգնեցի, այլ մոտեցա մոմակալներին և սկսեցի վառել մոմակալների վրա բոլոր հանգած մոմերը: Մոմակալի մոտ կանգնած տուրիստները մի պահ սկսեցին զարմացած ինձ նայել, ես էլ ուղղակի մեկնաբանեցի, որ ցանկացած հայ, եկեղեցում մոմ վառելիս, ինչ-որ նվիրական երազանք է պահում, իսկ եթե եկեղեցում է վառում հաստատ չի կարող վատ երազանք լինել, ես այս քայլով փորձում եմ իմ ուժերի ներածին չափով նպաստել մոմերի մինչև վերջ վառվելը, այսինքն օգնել, որ երազանքն անկատար չմնա:
Քիչ անց եղավ անսպասելին... ներսում գտնվող տուրիստները սկսեցին մոտենալ բոլոր մոմակալներին և վառել բոլոր հանգած մոմերը: Մի խոսքով ասելիքս կայանում է նրանում, որ ցանկացած թեկուզ շատ փոքր լավ գործ անհետևանք չի մնում, բոլորիս մեջ նստած է բարին ,ես կասեի նույնիսկ շատ դեպքերում բանտարկված է բարին և քո մի փոքրիկ լավ քայլով կարող ես խթան հանդիսանալ մյուսների կողմիծ ավելի մեծ քայլերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել