5 տարվա մենահամերգային դադարից հետո երգիչ Արսեն Գրիգորյանը ներկայացավ « Սիրո վերադարձ» համերգով՝ այն էլ այդ օրն իր հանդիսատեսի հետ նշելով ծննդյան օրը:
Օրվա «մեղավորը» ArmStar.am-ի հետ զրույցում ասաց հետևյալը.
«Քանի որ 2009 թվականի դեկտեմբերի մեկից մենահամերգով չէի ներկայացել, և ծննդյանս օրն էլ մոտենում էր, որոշեցինք ծնունդս և մենհամերգը միասին կազմակերպել: Բայց օրը երկուշաբթի է, և մարդկանց մեծ մասին հարմար օր չէ, այդ պատճառով համերգը տեղի ունեցավ մեկ օր շուտ:
Քանի որ ինձ անվանում են սիրո երգիչ և ես էլ չորս տարի անց վերադանում եմ նոր մենահամերգով, այդ պատճառով այն անվանեցինք «Սիրո վերադարձ»:
Հատուկ այսօրվա համար իմ սիրելի հանդիսատեսին անակնկալներ եմ պատրաստել՝ նոր երգերի պրեմիերաներ, գեղեցիկ դուտներ, երգեր մեր երգիչների կատարմամբ: Երգիչները երգելու են հենց իմ երգերը: «Սիրո վերադարձ»-ը դարձավ կիսահեղինակային երեկո և մենահամերգ»:
Ծննդյան օրվա հետ կապված ArmՏtar.am-ին երգիչները, ինչպես իրենք են ասում, իրենց սիրելի ընկերոջը, ցանկացան բարեմաղթանքներ հղել:
Հայկո
Շնորհավորում եմ Արսեն Գրիգորյանի ծննդյան տարեդարձը: Ցանկանում եմ, որ միշտ ոգեշնչված լինի, որ լավ-լավ երգեր գրի: Արսենը շատ տաղանդավոր է, նրան շատ եմ սիրում: Երևի թե միակ կոմպոզիտորն է, որի երգը կատարել եմ և այսօր էլ համերգին կատարելու եմ: Համոզված, որ շատ գեղեցիկ և ուրախ համերգային երեկո է լինելու:
Ավետ Բարսեղյան
Շնորհավորում եմ իմ սիրելի ընկերոջը, իմ ստեղծագործական կյանքի ամենասիրելի կոմպոզիտորներից մեկին, եթե ոչ ամենասիրելիին: Ցանկանում եմ, որ Արսենի հոգու նեդաշնակությունը միշտ ուղեկցի նրան, որ ներկայացնի շատ գեղեցիկ երգեր:
Այն երևույթը, որ Արսենը իրենով ներկայացնում է հայ երգարվեստում, մնայուն է և երկար տարիների կյանք ունի , ինչպես որ Արսեն Գրիգորյանը: Վստահ եմ, որ շատ երկար տարիներ է ապրելու ուրախ, երջանիկ և իր գեղեցիկ երգերով լի:
Շարունակությունն՝ այստեղ