Մշակույթի նախարարը Աֆրիկյանների շենքի համար պայքարող քաղաքացիների մոտ չի իջելPanorama.am-ը գրում է.

Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող քաղաքացիներն այսօր երթով գնացել են Մշակույթի նախարարություն և պահանջել նախարարի հետ հանդիպում:

Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց ասել են, թե նախարարը տեղում չէ, առաջարկել են հանդիպել նախարարության ներկայացուցչի հետ, սակայն հրաժարվել են:

Նա նկատեց, որ այսօր ևս հաշվի չի առնվել Մշակույթի նախարարության` ապամոնտաժումն անմիջապես դադարեցնելու մասին գրությունը և քանդման աշխատանքները պարբերաբար վերսկսվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել