Ոստիկանության այսպես կոչված «լրատվական ծառայությունը» ուղղակիորեն անգործության է մատնված, կամ ավելի ճիշտ գոյություն չունի։ Ոստիկանություն տարված անձանց մասին տեղեկություն ստանալու համար այսօր զանգահարեցի կենտրոնի ոստիկանություն այնտեղից շատ «բարեհամբույր» ձևով ինձ խնդրեցին զանգահարել «ոստիկանության լրատվական բաժին»։ Իմ կողմից, տրամաբանորեն, հաջորդ հարցը վերաբերում էր այդ «բաժնի» հեռախոսահամարը ճշտելուն, բայց պարզվեց որ նրանք էլ չգիտեն այդ հեռախոսահամարը և խնդրեցին գնալ կենտրոնի ոստիկանություն։ 
Արդեն ոստիկանության բաժնի մոտակայքում պարզվեց, որ ոստիկանության ստորաբաժանումները թույլ չեն տալիս մոտենալ տեղամասին՝ անհայտ պաճառներով։ Հետո հայտնվեց Օսիպյանը և հավաքվածներին, դեմքի լուրջ արտահայտությամբ, հորդորեց տեղեկություններ ստանալու համար դիմել Ոստիկանության «լրատվական ծառայությանը»։ Փորձեցի գոնե Օսիպյանից իմանալ այդ «ծառայության» հեռախոսահամարը, բայց, այ քեզ «հրա՜շք», Օսիպյանն էլ չգիտի այդ հեռախոսահամարը։ Կարճ ասած այսօր ևս մեկ անգամ համոզվեցի, որ գործ ունեմ դիլետանտների հետ, որոնք բացի քաղաքացիների նկատմամբ անհամաչափ ուժ գործադրելը, նաև չգիտեն ինչի համար են կրում իրենց համազգեստը։ 
Իսկ ոստիկանապետը խոսում է «բարեփոխումների» մասին………… Մեղմ ասած ծիծաղելի է։
Հ.Գ. Ոստիկանության «լրատվական ծառայությունն» էլ՝ ԱՌԱՍՊԵԼ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել