Մեկ միլիոն դոլար` այս գումարը, անխոս, շատերի համար նման է երազանքի: Թվում է, թե դրա առկայության դեպքում կարող ես հասնել ցանկացած հաջողության, քո առջև կբացվի ցանկացած դուռ: Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ կորոշես ծախսել այդ գումարը: Մի դեպքում կարող ես դղյակ ձեռք դերել, մյուս դեպքում քո առջև կբացվի ընդամենը փոքրիկ բնակարանի դուռ:

Եթե, օրինակ, Կոպենհագենում 1 մլն. դոլարով կարող ես գնել 200 ք/մ մակերեսով առանձնատուն, ապա Մոնակոյում քեզ բաժին կհասնի ընդամենը 15ք/մ մակերեսով սենյակ: Ներկայացնում ենք աշխարհի ամենաթանկ քաղաքների թոփ-տասնյակը, որտեղ դուք, վճարելով 1 միլիոն դոլար, ձեռք կբերեք հետևյալ մակերեսով բնակարաններ (այս տարվա տվյալներով).

Մոնակո- 15ք/մ

Հոնկ Կոնգ – 21ք/մ

Լոնդոն – 25ք/մ

Սինգապուր – 33ք/մ

Ժնև - 35ք/մ

Նյու Յորք- 40ք/մ

Սիդնեյ- 41ք/մ

Փարիզ- 42ք/մ

Մոսկվա- 43ք/մ

Շանհայ- 46ք/մ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել