ArmnewsTV.am-ը գրում է.
Կրթական առողջ միջավայր և հավասար վերաբերմունք. բանախոսները խոսում են հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին ու կիսվում իրենց փորձով: «Յունիսեֆ»-ի Activate Talks-ի ոճով միջոցառումը տարածաշրջանում առաջինն է` նվիրված է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Գլխավոր թեման` կրթությունից զրկելը բռնություն է երեխայի նկատմամբ:
Սերյոժան մինչև 11 տարեկան դպրոց չի հաճախել: Համայնքի դպրոցները հաշմանդամություն ունեցողին չէին ընդունում: Դիմեց 27-րդ դպրոց, արագացված կուրսերից հետո տեղափոխվեց միանգամից 3-րդ դասարան: Ավարտեց, սովորեց Գերմանիայում` հիմա գործող ծրագրավորող է: Անահիտ Բախշյանը ժամանակին 27 դպրոցի տնօրենն էր, ու առաջիններից, որը լիարժեք կրթության հնարավորություն էր տալիս այն երեխաներին, որոնց բժշկական տեղեկանքով ` որակում էին անընդունակ:
Ձեռներեց, մանկավարժ ու բժիշկ: Բանախոսները ամենատարբեր ոլորտներից են. մանկական օրթոպեդ Կարեն Քոլոյանը բեմից ներկայացնելու է, թե բժշկական տեսանկյունից ինչպե՞ս կարելի է բարելավվել հաշմանդամություն ունեցողի կյանքը:
Զառա Բաթոյանը զբաղվում է հաշմանդամություն ունեցողների շահերի պաշտպանությամբ: Խոսելու է հաշմանդամություն ունեցող աղջիկների մասին:Նրանցից շատերը անտեսանելի են ընտանիքում ու խտրական վերաբերմունքի զոհ են:
Աշնանը կընդունվեն հանրակրթության մասին օրենքում փոփոխությունները: Հայաստանում կհայտարարվի համընդանուր ներառական կրթության մեկնարկը: Օրենքի ուժը կստիպի բոլոր դպրոցներին ընդունել համընդհանուր կանոնները:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



