Atlanta_Zoo_Panda1in.am-ը գրում է.

Հարավչինական ծովի ափին՝ Մակաո քաղաքում, երիկամային անբավարարությունից սատկել է Սին Սին անունով պանդան՝ հայտնում է Associated Press-ը:

Անասնաբույժների տվյալներով՝ պլանային առողջական ստուգումների ժամանակ պանդայի մոտ որևէ խնդիր չի հայտնաբերվել: Սակայն վերջին երկու շաբաթում նրա երիկամների գործունեությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով անցած կիրակի օրը Սին Սինը սատկել է:

Սին Սինը ծնվել էր 2008-ի հուլիսի 26-ին՝ Չենդուի հսկա պանդաների բազմացման գիտահետազոտական կենտրոնում: Էգ պանդան և նրա երկրորդ կեսը՝ Կայ Կայը, Մակաո էին տարվել 2010 թվականին՝ որպես նվեր Պեկինից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել