Այսօրվա հայաստանյան բուհական կրթությունն ապահովում է ընդամենը երկգույն ստվարաթղթե փաստաթուղթ դիպլոմի տեսքով՝ բացառությամբ ծրագրավորման ոլորտի: Միայն այդ ոլորտի մասնագետները կարող են իրենց գիտելիքներով, և ոչ թե բուհի տված թղթով, աշխատանքի տեղավորվել արևելքի ու արևմուտքի համապատասխան ընկերություններում և/կամ պաշտոններում: Մնացածի համար տվյալ փաստաթուղթն իրավական ուժ ունի միայն երկրի ներսում: Իսկ այստեղ էլ այն հիմնականում անհրաժեշտ է պետական որևէ հիմնարկում աշխատանքի ընդունվելու համար: Իսկ պետական հիմնարկներում ազատ աշխատատեղեր հաճախ չեն առաջանում: Սա կարծես թե գիտեն բոլորը, բայց միաժամանակ այդ բոլորի մեծ մասը ձգտում է, այնուամենայնիվ, տիրանալ այդ փաստաթղթին՝ նույնիսկ ընտանեկան բյուջեի տեսակետից որոշակի գումար կորցնելու գնով: Որն է այս ամենի իմաստը՝ մարդ ուղղակի չի ընկալում: Մնում է ապավինել այն մտքին, որ ազգովի ինչ-որ լեթարգիական քնի մեջ ենք և/կամ ծուռ հայելիների թագավորությունում, ու մի գեղեցիկ օր կարթնանք քնից և/կամ կազատվենք ծուռ հայելիների դիվական ուժից: Համենայն դեպս, ես չեմ կորցնում լավատեսությունս...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել