Esem.am-ը գրում է.

Երգչունի Սոնա Ռուբենյանը շատ է սիրում գնումներ կատարել, բայց իրեն շոփինգամոլ չի համարում. «Երբ ժամանակ եմ ունենում, քույրիկիս կամ ընկերուհիներիցս մեկի հետ շտապում եմ որևէ խանութ: Շոփինգն իր մեջ լիցքաթափող բան ունի: Երբեք ուշադրություն չեմ դարձնում գներին և բրենդներին, գնում եմ այն, ինչը նորաձև է և ինձ սազում է»:

Սոնան վերջերս գնել է դրամապանակ, երկու զգեստ և ջինսե կոմբինիզոն:

Իրերի ապրանքանիշին ուշադրություն դարձնող երգչուհի Սյուզի Մելիքյանը վերջես գնել է կոսմետիկ միջոցներ, ջինսե տաբատ և տան պարագաներ:

«Նախկինում ուշադրություն չէի դարձնում բրենդներին, բայց հիմա ինձ համար կարևոր է, որ գնածս իրը բրենդային լինի: Ինչպես յուրաքանչյուր աղջիկ, ես նույնպես սիրում եմ գնումներ կատարել, բայց ինձ շոփինգամոլ չեմ համարում»,- ասաց երգչուհին, ով վերջին շրջանում խուսափում է գնումներ կատարել Հայաստանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել