Սթինգը հայտարարել է, որ իր երեխաները չեն ժառանգելու իր հսկայական կարողությունը: Այսպիսով, երգիչը միացել է այն մեծահարուստներին, ովքեր պնդում են, որ իրենց հսկայական կարողությունը կարող է ավելի շատ վնաս հասցնել իրենց զավակներին, քան օգուտ: 62-ամյա երաժիշտը, ում կարողությունը կազմում է 30.637.800.000 դոլար, երեք որդի ու երեք դուստր ունի: Նա ասել է, որ ինքը չի ցանկանում իր երեխաներին թողնել իր կարողությունը, որպեսզի այն բեռ չդառնա նրանց ուսերին:  Վերջերս տված հարցազրույցներից մեկի ընթացքում Սթինգն ասել է. «Նրանք պետք է աշխատեն: Իմ բոլոր երեխաները գիտեն այդ մասին, և նրանք հազվադեպ են որևէ բան խնդրում ինձնից, ինչը ես բարձր եմ գնահատում: Եթե նրանք դժվար կացության մեջ լինեին, ես կօգնեի նրանց, սակայն ես երբևէ ստիպված չեմ եղել ֆինանսապես օգնել նրանց: Նրանք բարձր աշխատանքային էթիկա ունեն, ինչն օգնում է նրանց հաջողության հասնել իրենց սեփական ուժերով»:

Սթինգի ամենափոքր երեխան 18 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 37: Սթինգն ասել է, որ ինքը չի պատրաստվում հսկայական ժառանգություն թողնել իր երեխաներին: Նա մասնավորապես նշել է.

Ես ասել եմ, որ նրանց շատ գումար չի մնա, քանի որ մենք ծախսում ենք այն: Մենք բազմաթիվ հանձնառություններ ունենք:

sting

Սթինգը, ով մեծացել է Թայնսայդում՝ աշխատավոր դասակարգին պատկանող ընտանիքում, նշել է, որ փառքին ու հարստությանը տանող դժվարին ուղին նրան աննկուն ու ուժեղ մարդ է դարձրել: Սկզբնական շրջանում նա ստիպված է եղել գիշերը 17 դոլարով երգել հասարակ գինետներում: Համեմատություն անցկացնելով իր և մի գիշերում հարստացած փոփ աստղերի միջև, ինչպիսին է, օրինակ, Ջասթին Բիբերը, Սթինգն ասել է.

Եթե ամեն ինչ ինձ պատրաստի մատուցվեր սկուտեղի վրա, ես վստահ չեմ, որ կգնահատեի այդ ամենը:

Սթինգը նաև խոստովանել է, որ հռչակի ու հարստության հասնելու ճանապարհին իր համար ներշնչանքի աղբյուր է հանդիսացել թագուհին: Սթինգն ասել է, որ թագուհուն տեսել է այն ժամանակ, երբ վերջինս այցելել է Swan Hunter: Այն գտնվում էր այն տան մոտակայքում, որտեղ Սթինգն ապրում էր մանկության տարիներին: Այդ ժամանակ Սթինգն ինքն իրեն ասել է.

Ես կդառնամ հարուստ, հայտնի, հաջողակ ու Rolls-Royce կվարեմ:   

Սթինգից բացի բազում այլ մեծահարուստներ էլ են հայտարարել, որ չեն պատրաստվում իրենց կարողության մեծ մասն իրենց երեխաներին կտակել: Այդ մարդկանց թվում է Բիլ Գեյթսը, ով ասել է, որ իր երեխաները պետք է հասկանան, որ իրենց սեփական աշխատանքը շատ կարևոր է: Սայմոն Քոուելը, ում որդի Էրիկը ծնվել է այս տարվա սկզբներին, ասել է, որ 38.292.075.000 դոլարի իր կարողությունը, ամենայն հավանականությամբ, կուղղվի բարեգործությանը: Բրիտանացի աստղ Նիջելա Լոուսոնը ասել է, որ ցանկանում է, որ իր երեխաները ֆինանսական ապահովություն չունենան, քանի որ երբ մարդիկ գումար վաստակելու անհրաժեշտության առջև կանգնած չեն, հարստությունը կործանում է նրանց: Body Shop-ի  հիմնադիր Անիտա Ռոդիքն իր ողջ կարողությունը (8.679.537.000 դոլար) նվիրաբերել է բարեգործաան նպատակների իրականացման համար: Նա նշել է, որ սեփական ընտանիքին գումար թողնելը պարկեշտ քայլ չէ:  ao.com առցանց խանութի գործադիր տնօրեն Ջոն Ռոբերթսը նշել է, որ ինքը չի պատրաստվում 85.137.750.000 դոլարի իր կարողությունը կտակել իր երեխաներին, քանի որ նա ցանկանում է, որ իր երեխաները նորմալ կյանքով ապրեն, և այն զգացողությունն ունենան, որ իրենց սեփական ուժերով են որոշակի նվաճումների հասել:     

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել