Թոշակառուն ամեն օր  սատկացնում է մոտ 1000 ճանճ՝ ձգտելով օգտակար լինել հանրությանըLife.panorama.am-ը գրում է.

Տարեցները երբեմն չգիտեն, թե ինչպես անցկացնեն իրենց ազատ ժամանակը թոշակի անցնելուց հետո: Նրանցից ոմանք մշակում են այգի, որոշները լուծում խաչբառեր, մյուսները դաստիարակում թոռներին: Սակայն կան թոշակառուներ, ովքեր ամեն կերպ ցանկանում են հանրության համար որևէ օգտակար բան անել: Եվ ահա Չինաստանի Խանչժոու քաղաքի բնակչուհի 80-ամյա Ռուան Տանը օրը ութ ժամ ճանճեր է սատկանում:

Նրա խոսքով՝ ինքը ցանկանում է քաղաքին օգուտ բերել անգամ իր ակտիվ աշխատանքային գործունեության ավարտից հետո: Նա մի օր նկատել է, որ քաղաքացիներին ահավոր շատ են անհանգստացնում ճանճերը, և նա որոշել է ոչնչացնել դրանց:

«Որոշեցի, որ ճանճերին սատկացնելը հանրությանն օգտակար լինելու լավագույն միջոցն է»,- ասում է տարեց չինուհին:

14 տարվա ընթացքում Ռուանը ամեն օր շրջում է քաղաքի աղբանոցների մոտակայքում և սատկացնում ճանճերին: Տեղացիներն ասում են, որ կինը ժամերով կարղ է շրջել՝ համոզվելու համար, թե սատկացրել է արդյոք բոլոր ճանճերին: Պնդում են, որ մեկ աշխատանքային օրվա ընթացքում նա կարող է սատկացնել մոտ 1000 ճանճ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել