Այստեղ ներկայացված են Թագավորական ռազմածովային նավատորմի և Թագավորական ծովային հետևազորի ամենահզոր ու գեղեցիկ լուսանկարները, որոնք ներկայացվել են «Royal Navy Peregrine Trophy» մրցանակաբաշխությանը: Այս լուսանկարչական մրցույթի հաղթողների անունները վերջերս հայտարարվել են Լոնդոնում տեղի ունեցած շքեղ մրցանակաբաշխության ժամանակ:

@ Dave Jenkins/PA Wire
HMS Dragonís Mk8 Lynx ուղղաթիռը արևածագի թռիչքի ժամանակ: Դեյվ Ջենքինսի այս լուսանկարը հաղթող է ճանաչվել «Մեդիաաշխատանքներ» անվանակարգում: Այն հռչակվել է մրցույթի ամենաազդեցիկ լուսանկարը:

@ Will Haigh/PA Wire
HMS Defender կործանիչը Գլասգոյի մոտակայքում: «Peregrine Trophy» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ այս լուսանկարն արժանցել է «Ռազմածովային նավատորմի լուրեր» մրցանակին:

@ Nicky Wilson/PA Wire
Զորավարժանք, որի ընթացքում օգտագործվում են USS Boxer ավիակիրը և HMS Illustrious-ը: Ընձեռված առիթից օգտվելով՝ կազմակերպվել էր այս երկու նավերի անձնակազմի անդամների փոխանակություն: Նիքի Վիլսոնի նկարած այս լուսանկարը հաղթող ճանաչվեց «Պաշտպանական առաքելություն» անվանակարգում:

@ Thomas McDonald/PA Wire
Թագավորական ծովային հետևազորի «43 Commando» զորագնդի անդամները ցուցադրում են իրենց ռազմական կարողություններն ու ուժը Շոտլանդիայի Գլեն Ֆրուինում, Արգայլում և Բյութում անցկացված զորավարժանքի ժամանակ: Թոմաս Մակդոնալն այս լուսանկարի համար «Peregrine Trophy» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ մրցանակի արժանացավ:

@ Mez Merrill/PA Wire
Ռազմածովային ավիացիայի 845 հեծելավաշտի Թագավորական ռազմածովային անձնակազմը 2013 թ.-ին ուղարկվել էր Հորդանանի Ակաբա քաղաք՝ այնտեղ բնապահպանական դասընթաց իրականացնելու համար:

@ Thomas McDonald/PA Wire
Թագավորական հետևազորի անդամները պատկերված են Գլեն Ֆրուինում և հարակից տարածքներում անցկացվող իրենց ամենօրյա մարզումների ժամանակ:

@ Nicky Wilson/PA Wire
Թագավորական հետևազորի անդամների և HMS Illustrious-ի նավաստիները աշխատում են Ֆիլիպինների Սիկոգոն կղզու ափամերձ տարածքում: Այս լուսանկարն արժանացել է «Լավագույն ծովային լուսանկար» մրցանակին:

@ Richard White/PA Wire
Թագավորական հետևազորի զինվորները պատկերված են Դեսանտավորների մարզումների կենտրոնում: Լուսանկարը նկարվել է միչման Ռիչարդ Վայթի կողմից և ճանաչվել մրցույթի լավագույն սիրողական լուսանկարը:

@ CPO Michael Weir 829 NAS/PA Wire
Այս լուսանկարը հաղթող ճանաչվեց «Թագավորական ռազմածովային նավատորմի սիրողական մակարդակի ծովային լուսանկար» անվանակարգում:

@ Sergeant Harley RM/PA Wire
Սերժանտ Հարլին այս լուսանկարի համար արժանացավ տարվա լավագույն սիրողական լուսանկարչի տիտղոսին:

@ Alex Knott/PA Wire
HMS Montrose-ի Lynx ուղղաթիռը լուսանկարվել է Միջերկրական ծովի շրջակա տարածքում RECSYR օպերացիայի շրջանակներում անցկացված մակերեսային որոնումներից հետո: Լուսանկարի հեղինակն արժանացավ 2014 թ.-ի Թագավորական ռազմածովային նավատորմի լավագույն լուսանկարչի տիտղոսին, իսկ այս լուսանկարն արժանացավ «Ծովային լավագույն լուսանկար» մրցանակին:

@ Alex Knott/PA Wire
Այս լուսանկարում պատկերված է մի հատված «Winch Transfers»-ի զորավարժանքից: Ալեքս Նոթն այս լուսանկարի համար արժանացավ 2014 թ.-ի լավագույն ռազմածովային լուսանկարչի տիտղոսին:

@ Mez Merrill/PA Wire
Թագավորական նավատորմի ռազմածովային էսկադրիլիայի «SeaKIng Mk4» ուղղաթիռները ռազմական գործունեություն են ծավալում Նորվեգիայի հյուսիսում:

@ Photo by Mez Merrill/PA Wire
Թագավորական ռազմածովային նավատորմի անձնակազմի անդամները բեռնակիրության մարզումներ են իրականացնում Նորվեգիայի հյուսիսում:

@ Mez Merrill/PA Wire
Թագավորական ռազմածովային նավատորմի N 845 ռազմածովային էսկադրիլիայի անձնակազմը Հորդանանի Ակաբա քաղաքում բնապահպանական թրեյնինգ է անցկացրել 2013 թ.-ին: Այս լուսանկարը նկարվել է հենց թրեյնինգի ժամանակ:



