1in.am-ը գրում է.
Իսրայելցի զինվորները կիրակի Հորդանան գետի Արևմտյան ափին ձերբակալել են 37 պաղեստինցու՝ առևանգված 3 դեռահասի որոնման գործողության ժամանակ: Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը:
Նրանց տվյալներով՝ բանակային գործողության 10 օրերին ձերբակալվել է ավելի քան 400 պաղեստինցի, այդ թվում 300-ը՝ ՀԱՄԱՍ շարժման ակտիվիստներ: Գործողության ժամանակ Արևմտյան ափում իսրայելցի զինծառաողների հետ բախումներում սպանվել է 5 պաղեստինցի, շուրջ 20-ը՝ ստացել են վնասվածքներ:
Կիրակի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության ամենշաբաթյա նիստում հանդես էր եկել հավաստմամբ, որ Իսրայելն ունի դեռահասների առևանգման հարցում ՀԱՄԱՍ-ի մասնակցության անվիճելի ապացույցներ: Այդ ապացույցները Թել Ավիվն արդեն «փոխանցել է որոշ երկրների» և մոտ ժամանակներս կհրապարակի՝ հայտարարել է Նեթանյահուն: