Emedia.am-ը գրում է.
Հանցավորության դեմ անողոք պայքարով աչքի ընկնող Ֆրանցիսկոս Պապը բանադրանքի ուժով իտալական մաֆիայի բոլոր անդամներին հեռացրել է կաթոլիկ եկեղեցուց: Այդ մասին կաթոլիկ եկեղեցու քահանայապետը հայտարարել է Իտալիայի հարավ պաշտոնական այցի ընթացքում:
Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Հռոմի պապը հայտարարել է. «Մաֆիոզիները ընթանում են չարի ուղով: Նա, ով իր ողջ կյանքում ապրում է չարի մեջ, չպետք է հաղորդակցվի Աստծուն»: Նա նաև բոլոր քրիստոնյաներին կոչ է արել պայքարել մաֆիայի դեմ և ավարտել է իր խոսքը հետևյալ բառերով. «Այս չարիքը պետք է կործանվի և արմատախիլ արվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել