Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անփոփոխ թողեց «Հարսնաքարի» գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը՝ 12 տարվա ազատազրկում 6 ամբաստանյալներին:

Նախագահող դատավոր Սերգեյ Չիչոյանը զգուշացրեց, որ ամբաստանյալները վճիռը մեկ ամսվա ընթացքում կարող են բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մարտի 24-ին գործով մեղադրվող 6 ամբաստանյալները՝ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը, դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել