Մարդկանց մեծ մասը դիտում են այս տեսանյութը և դատապարտում յուրաքանչյուրին, ով մտնում է մեքենա, սակայն կողքից խոսելը հեշտ է: Մինչև չհայտնվես նմանատիպ իրավիճակում, չես իմանա, թե ինքդ ինչպես կվարվեիր: Մանկական հասակում մեզ սովորեցնում են, որ ոչ մի դեպքում անծանոթ մարդկանց մեքենա չնստել, սակայն սովորաբար մարդ վախ է ապրում այն ժամանակ, երբ նրան ոչ թե շքեղ մեքենա նստելու են կանչում, այլ ինչ-որ ժանգոտ կամ առանց պատուհանների ջախջախված մեքենա, որի ղեկին նստած է սարսափազդու տեսքով ինչ-որ մեկը:
Հենց որ մարդիկ տեսնում են շքեղ մեքենաներ, նրանք մոռանում են զգուշության մասին: Դե գոնե Lamborghini մեքենա ես նստում, շատ էլ թե այդ շքեղ մեքենայով զբոսանքի համար կարող ես կյանքովդ վճարել: Իսկ եթե լուրջ, այս տեսահոլովակը թող զգուշության կոչ լինի բոլոր նյութապաշտ աղջիկների համար:
Առանձնահատուկ կերպով ցանկանում ենք անդրադառնալ այն աղջկան, ով սելֆի նկարեց նախքան ավտոմեքենա նստելը: Նա կարող էր պարծենալ իր բոլոր ընկերների մոտ, և եթե հանկարծ վարորդը մարդասպան լիներ, ոստիկանությունը գոնե կիմանար, թե այդ հանցագործն ինչպիսի տեսք ունի:



