Արդեն գժվեցի բոլորի մոտ նույն նյութը կարդալուց. Զվարթնոց, Գառնի, կարող են հանվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակից․․․․
Հիմա եթե էդքան մտածում եք, գուցե հերի՞ք ա խոսաք դրա մասին, որ հանկարծ ՄԱԿ-ի ականջը չընկնի, հարգելի «ՀԵՏՔ»-ի խմբագրություն, հիմա Դուք տենց մտահոգված եք հարցով, որ հանկարծ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցուցակից չհանվի՞, թե Ձեր փողի մասին եք մտածում, եթե տենց մտահոգված եք՝ մի անգամ բարձրաձայնեցիք, հարցը կարգավորվեց, հերիք է, ինչքա՞ն կարելի է «Շանը փետով անել», որ նրանք էլ ասեն՝ այ մարդ, բերեք հանենք․․․ նույնը վերաբերում է մեր բոլոր չկայացած քաղաքական գործիչներին, որ էլ բան չունեն ասելու ու անելու, հա դրա մասին էն խոսում ու տարածում, ամոթ է, ամո՜թ, տարբերակեք ազգային շահը, հիմա որ մեր հարևանի մոտ տենց բան եղած լիներ, իրանք նենց կանեին, որ ոչ մեկ չէր իմանա դրա մասին,,,,
Չհասկացաք էլի, որ իրար քցելով չեք հասնի ոչ մի բանի, պետք է միշտ իրար և ու թիկունք լինել, անկախ նրանից՝ իրար սիրո՞ւմ եք, թե ազգային շահը ավելի բարձր է:



