Երեկ իմ կյանքի ամենահաճելի օրերից մեկն էր: Շախմատային երկու պարտիա խաղալու հնարավորություն էր ընձեռնվել աշխարհի բացարձակ չեմպիոն Մագնուս Կարլսենի և իմաստուն խաղի հայ արքա Լևոն Արոնյանի հետ: Սա անմոռանալի է...
Բայց օրվա թագնուպսակը իմ գործընկեր Տաճատ Վարդապետյանի հաղթանակն էր նորվեգացի հրաշամանուկի՝ Մագնուս Կարլսենի նկատմամբ: Իհարկե, դա պատահականություն էր, իհարկե աստղերի որոշակի դասավորություն էր և այլն... Բայց այն առաջին հերթին նախախնամության կամքն էր՝ աշխարհի բացարձակ չեմպիոնին փոխանցելու երկու ուղերձ ...
1. Հայաստանը շախմատային գերտերություն է, որտեղ աշխարհի չեմպիոնը կարող է պարտվել անգամ պարզ պատգամավորին կամ բակում շախմատ խաղացող մեր հայրենակիցներին:
2. Այն հուշում է, որ Մագնուս Կարլսենի շախմատային արքայությունը կավարտվի հենց ՄԵՐ ձեռքով: Այնպես որ, սպասում ենք ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ շախմատային արքայությանը...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10203757526955747&set=np.30919136.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել