Tert.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության աշխատակիցները, որոնք մեկնել էին Աշտարակ պարզելու, թե ինչ ջուր է հոսում Պռոշյան 24 թաղամասի ծորակներից, տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ էին հայտնաբերել աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ և տեղափոխել Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից:
Հիվանդների մոտ նկատվել է գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց ու հաճախակի լուծ, և նշանակվել է համապատասխան բուժում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/23/ashtarak-infection/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



