GalaTV.am-ը գրում է.
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը շատ վատ է վերաբերվում, որ պատմամշակութային արժեք ներկայացնող տարածքները վերածվում են սրճարանների եւ կերուխումի տարածքների: Մասնավորապես վերջին շրջանում մեծ աղմուկ հանեց Գառնիի տարածքում Կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջոցառումը:
«Շատ վատ, ո՞նց կարող եմ դա գնահատել: Ես ունեմ հետաքրքիր օրինակ: Արևմտյան Հայաստանում էինք, հանդիպեցինք «Ակունք» խմբին: Գնացինք Անի, պետք է ինչ-որ համար երգեին և նկարահանվեր: Հնչեց զուռնան, սկսեցինք պարել, մեկ էլ մի կին մոտեցավ. հնէաբան թրքուհի էր: Նա սկսեց խնդրել և պահանջել, որպեսզի չհնչի այդ երաժշտությունը, որովհետև վիբրացիաներն անգամ կարող են վնասել այն շինություններին, որոնք պահպանվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից: Դրան ես ականատես եմ եղել, այս քանի օրերին ես անընդհատ այդ դեպքն եմ հիշում: Ես չեմ կարողանում, ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ իրար կողքի ուտել-խմելը և մեր պատմության լավագույն գոհարները դնելը»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասաց Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով Գառնիի շուրջ բարձրացված աղմուկին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ