Ինչպե՞ս ընտրել հարսանեկան զգեստըLife.panorama.am-ը գրում է.

Հարսանիքը կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է։ Եվ այդ օրն ամեն ինչ պետք է անթերի լինի։ Ամենակարևորն իհարկե հարսի զգեստն է։ Այժմ դրանք բազմազան են և մոդայիկ, սակայն ինչպե՞ս ընտրել ճիշտ զգեստ։ Ստորև կներկայացնենք մի քանի դետալներ, որոնց պետք է հատուկ ուշադրություն դարձնել․

1․ Գույնը

Ավանդաբար ընդունված է, որ հարսի զգեստը պետք է սպիտակ լինի։ Սակայն, ձյունաճերմակ զգեստը բոլորին չէ սազում։ Եթե բավական թուխ եք, ընտրեք կաթնագույն կամ բաց ծիրանագույն զգեստ։ Գույնի ընրությունը կարող է կախված լինել նաև ձեր մազերի գույնից՝ շամպայնի գույնը սազում է շիկահերներին, սևահերներին՝ բաց մանուշակագույնն ու փղոսկրի գույնը։

2․ Երկարությունը

Բոլորը նախընտրում են երկար զգեստ, սակայն դա մի շարք խնդիրների պատճառ է դառնում։ Եթե գեղեցիկ ոտքեր ունեք, կարող եք ընտրել ծնկներին հասնող զգեստ։

Քողը նույնպես կարևոր բաղադրիչ է։ Այն կարող է որոշ անհարմարություններ պատճառել, բայց դրա պատճառով հրաժարվել քողի գեղեցկությունից չարժե։

3․ Կառուցվածքը

Մեծամասամբ բոլորին սազում է A-աձև զգեստը, հատկապես այն իդեալական է միջին հասակ ունեցող աղջիկների համար։ Այն նաև թաքցնում է կազմվածքի թերությունները, եթե այդպիսիք կան։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել