Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունիսի 23-ին, կրակոցներ են հնչել Արաբկիր վարչական շրջանում: ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը Գյուլբենկյան փողոցում կրակոցներ է արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակոցների արդյունքում 30-ից 35 տարեկան մի տղա հրազենային վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/18410/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



