Tert.am-ը գրում է.

Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում աշակերտներից պահանջում են ներկայացնել առողջության մասին բժշկական տեղեկանք (26 ձև)՝ հաճախ վկայակոչելով, թե այն նախարարությունից է պահանջվում: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում, սակայն, հակառակն ասաց` նշելով, որ ըստ կարգի՝ դպրոց ընդունվող և դպրոցում սովորող երեխաներից առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք չի պահանջվում:


«Չկա՛ այդպիսի բան: Չի՛ կարող լինել, հասկանո՞ւմ եք, քանի որ կա սովորողների ընդունելության կարգ»,-ասաց Նարինե Հովհաննիսյանը՝ ևս մեկ անգամ պնդելով, որ 26 ձև կոչվող տեղեկանքի անհրաժեշտություն չկա:


«Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է դիմում՝ ուղղված տնօրենին. բնակչության պետական 
ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանք, ծննդյան վկայական, երկու լուսանկար, և անձնական գործ, եթե սովորողն այլ դպրոցից է գալիս»,-ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:


Երբ վկայակոչեցինք ծնողների դժգոհությունները, թե ուսումնական տարվա սկզբին դպրոցներում ասում են, որ պետք չէ բժշկական այդ փաստաթուղթը, իսկ որոշ ժամանակ անց արդեն պարտադիր կերպով պահանջում են փաստաթուղթը, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Հիմա՛ էլ պետք չի, չի՛ կարող լինել»:


ՀՀ կրթության և գիտության նախարարության կայքում, սակայն, «Հաճախ տրվող հարցեր» խորագրում նշված է.


Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում հանրակրթական դպրոց ընդունվելու համար:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել