1in.am-ը գրում է.
Միջազգային «Եվրասիական շարժման» առաջնորդ, Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր և Ուկրաինայի հարավ-արևելքում անջատողական շարժումների գաղափարակիր Ալեքսանդր Դուգինի օգտահաշիվը Facebook սոցցանցում ջնջվել է: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:
Օգտահաշվի փակման մասին Դուգինը գրել է Vkontakte-ի օգտահաշվում: Նրա խոսքով՝ ցանցային ծառայությունները դարձել են տեղեկատվական զենքի ուղիղ ձև:
Պրոֆեսորն ակտիվորեն աջակցում է Ուկրաինայում ռուսական զորքեր մտցնելուն և կարծում է, որ եթե դա տեղի չունենա, Ռուսաստանին փլուզում է սպասվում, իսկ Պուտինին՝ Յանուկովչի, Միլոշևիչի կամ Քադաֆիի ճակատագիրը:
Դուգինը նաև ակտիվորեն մասնակցում է Ուկրաինայի արևելքում ռուսամետ ահաբեկիչների շրջանում խորհրդատվություններին:
Ռուսաստանում անցկացվում է ստորագրահավաք պրոֆեսորին համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետից հեռացնելու վերաբերյալ: