Աշխատանք փնտրողների թիվը նվազել է. Աշխատաշուկայի իրավիճակը հունիսի 1-ի դրությամբPanorama.am-ը գրում է.

«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալներով, 2014թ.-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 64.9 հազար /որից 46.6 հազարը կանայք են, 15.8 հազարը` երիտասարդ/, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.5%-ով (69.4 հազ. մարդ):

Panorama.am-ին տրամադրած տվյալների համաձայն, գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 95.4%-ը կամ 61.9 հազար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 3.7%-ով (59.6 հազ. մարդ): Շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 72.4%-ը կամ 44.8 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.4%-ը կամ 15.1 հազ. մարդ:

2014թ. հունիսի 1-ի դրությամբ գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4355 գործազուրկ, որոնցից 3012-ը կանայք են, 734-ը` երիտասարդ, այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 58.5 %-ով (10.5 հազ. մարդ):  2014թ. հունիսի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 4277 աշխատանք փնտրող, որից 2572-ը` կին, 1443-ը` երիտասարդ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել