Tert.am-ը գրում է.
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ստալինի և Հիտլերի հետ։ Focus պարբերականին տված հարցազրույցում Գրիբաուսկայտեն նշել է, որ Պուտինն «օգտագործում է ազգությունը որպես պատճառ՝ ռազմական մեթոդներով երկիրը գրավելու համար», տեղեկացնում է Deutsche Welle-ն։
«Դա նույնն է, ինչ անում էին Ստալինը և Հիտլերը։ Նման համեմատությունը լիովին համապատասխանում է իրականությանը»,- ասել է նա։
Լիտվայի նախագահը նշել է, որ ոչ միայն ուկրաինացիները, այլև Բալթյան երկրների և Լեհաստանի բնակիչները զգում են ագրեսիա Ռուսաստանի կողմից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/23/litva/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



