China_flooding_0221in.am-ը գրում է.

Չինաստանի հարավում 5-րդ օրն է՝ շարունակվում են արևադարձային անձրևները, որոնց զոհն է արդեն դարձել առնվազն 26 մարդ: Զոհերի ամենամեծ թիվը՝ 11 մարդ, գրանցվել է Հունան նահանգում, ևս 2 մարդ համարվում են անհետ կորած:

Տարերային աղետի գերակայության տակ հայտնված տարածքներից տարհանվել է 337 հազար մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով քաղաքացիական հարցերով նախարարությանը:

Տնտեսական վնասը գնահատվում է 650 մլն դոլար:

Չինաստանի հարավային 9 մարզերում շարունակվող անձրևները ջրհեղեղ ու սողանքներ են առաջացրել, որոնք լիովին ավերել են մոտ 9000 տուն, մի քանի տասնյակ հազար շինություններ վնասվել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել