Tert.am-ը գրում է.
Ինքնուրույն արտասահմանյան բուհեր ընդունված Ռուսաստանի քաղաքացիների ուսման վարձը կվճարի պետությունը։ «Գլոբալ կրթություն» սոցիալական ծրագրի վերաբերյալ կառավարության որոշումը հունիսի 20-ին ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, տեղեկացնում է lenta.ru-ն։
Պետական բյուջեի հաշվին ուսանելու համար ուսանողը պետք է ունենա նաև բակալավրի կոչում։ Բացի այդ, նա պետք է համաձայնի իր վրա ծախսած գումարի համար աշխատել որևէ ռուսական ընկերությունում 3 տարի։ Եթե ուսանողը խախտում է պայմանագրի կանոնները, ապա տուգանվում է այն գումարի եռապատիկ չափով, որը ծախսվել է իր վրա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/23/russia-students/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



