Կուզեն ըսել, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանը և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանն իրենց նախաձեռնությամբ, առանց վերադասին տեղյակ պահելու վերցրին ու թույլ տվեցին, որ Գառնիում ու Զվարթնոցում ճաշկերույթ կազմակերպեն:
Մշակույթի նախարարն էլ տեղյակ չէր ու հանկարծ իմացավ ու որոշեց նկատողություն տալ ու գործից ազատել:

Դե որ էսպիսի բացահայտումների օր է ստացվել, միանգամից Փակ շուկայի աղավաղման, Հաղարծնի ռեստավրացիայի և Տաթևի վանքի սրահներում մետլախ խփելու մասին էլ հիշեցնեմ, հը՞ն:

Հ. Պողոսյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ. Պողոսյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մասնաճյուղի վարիչ Վ. Գրիգորյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել