Արտավազդ Հովհանիսյանը ( Արիկը ) փոխանցել է 212 500 դրամ Վանաձորցի Էրիկի հաշվեհամարին:
Երեկ:
Ամենակարևորը էս ամենի մեջ արդեն էն չէր` գումարը վերջապես փոխանցվել է թե ոչ....
Կարևորը ` զազրելի երևույթն էր ու մեկ էլ էն , որ շատերը տեսան ու գուցե ականջներին օղ արեցին,թե ինչքան մարդ կարա ոտքի կանգնի ու իր քաղաքացիական դիրքորոշումը հստակ արտահայտի ու մինչև վերջ գնա էսպիսի դեպքերում: Մի հզոր բանակ հայտնվեց իմ կողքին !!!!
Ես առաջին անգամ կաշվիս վրա զգացի ,թե ոնց կարան մարդուն անմեղ տեղը վարկաբեկեն անգամ վախեցնեն ` էսինչին կամ էնինչին հստակ առաջադրանքներ տալով ու ուղղորդելով :
Ու ոնց կարա մարդը ,որ ընդամենը անցել ա ճշտի կողմը , մի վայրկյանում ցեխոտվի ,կորցնի քունը , իր ընտանիքը կորցնի խաղաղությունը... Ու էդպես էլ կլիներ,եթե կողքս չկանգնեին ընկերներս:
Ափսոս էդպես էլ չիմացանք,թե ինչ "թյուրիմացություն" էր եղել: Ու ոչ մեկ չասեց, թե ում մեղքով է եղել:
Հ.Գ. Ցավը նրանումն է որ էս աղմուկը չբարձրացնեինք,էդպես էլ ոչ մեկ մատը մատին չէր տալու ու հանգիստ քնելու էին բոլորը ,մոռացվեր գնար....
Շնորհակալություն էն բոլոր տղերքին ու աղջիկներին,որ առանց վարանելու հստակ ասեցին իրենց կարծիքը ու գնացին մինչև վերջ:
Վերնագիրը վերջում` "Ուստա..Համոն փողը տվել ա..."
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=662825243788412&set=a.414878405249765.89613.100001828265665&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել