ԱԱ-2014. Անհաշտ պայքար. Գերմանիա - Գանա՝ 2:2 (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Տեղի ունեցավ Աշխարհի առաջնության խմբային փուլի Գերմանիա-Գանա մրցավեճը: Լարված եւ դիտարժան պայքարում անցած խաղում հաղթող չգտնվեց:     

Առաջին խաղակեսում դարպասները մնացին անառիկ: Երկրորդում Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Մարիո Գյոտցեն: Այս գոլից հետո Գանայի ընտրանին երկու գոլ խփեց եւ հաշիվը մեծացնելու հնարավորություն ուներ, սակայն գործեց ֆուտբոլային չգրված օրենքներից մեկը եւ փոխարինման դուրս եկած Միրոսլավ Կլոզեն հավասարեցրեց հաշիվը՝ աշխարհի առաջնություններում խփելով իր 15-րդ գոլը եւ այդ ցուցնիշով հավասարվելով բրազիլացի Ռոնալդոյին:

Այս ոչ-ոքիի հետո Գերմանիայի հավաքականը վաստակեց 4, իսկ Գանայի ընտրանին՝ 1 միավոր:

Գերմանիա – Գանա՝ 2:2

Գոլերը՝ Գյոտցե 51, Կլոզե 71 – Ա. Այու 54, Գյան 63

Ահա թե որ ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ.

Գերմանիա. Նոյեր, Բոատենգ(Մուստաֆի 46), Հյումելս, Մերտեսակեր, Հյովեդես, Լամ, Խեդիրա(Շվայնշտայգեր 70), Օզիլ, Կրոս, Գյոտցե(Կլոզե 69), Մյուլեր:

Գանա. Դաուդա, Աֆուլ, Բոյե, Մենսահ, Մունտարի,  Բոատենգ(Ժ. Այու 52), Ռաբիու(Բադու 78),  Ասամոա, Ա. Այու, Գյան, Ատսու(Մուբարակ 72):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել