«Չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր», գրել է Ասողիկ քահանան երեկ իր Ֆեյսբուկի էջում: Ես իմ Քրիստոնեական դաստիարակությունն ստացել եմ Հայ Առաքելական Եկեղեցում և մեր եկեղեցու կիսասարկավագ եմ, այժմ էլ ծառայության մեջ, բայց իմ հոգևոր դաստիարակներն այսպիսի բաներ չեն սովորեցրել ինձ:
Այս խոսքս վերաբերում է իմ Քրիստոնյա ընկերներին: Ժողովուրդ մի շփոթվեք: Նման բաները ձեզ կյանք չեն տա, եթե իսկապես լուրջ էք վերցնում ձեր հավատքը: Գառնիում ամենայն հավանականությամբ պաշտել են Միհրին, որը Հիսուս Քրիստոսը չէ (նորից եմ ասում, այս խոսքս իմ Քրիստոնյա ընկերներին է վերաբերում): Ասել է թե «չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր», նույնն է, թե ասել, որ Միհրը դա ճշմարիտ Աստվածն էր Քրիստոսից առաջ ու նրա միջոցով մենք եկանք ճշմարիտ Քրիստոնեական հավատքի: Սա նույնն է ինչ ձեր երեխան գնա ու հարևաններին ասի պապա ու մամա, ու երբ դուք հարցնեք, թե բալես, ինչո՞ւ էս հարևաններին ասում պապա ու մամա, երեխան էլ ասի, դե ինչ կա որ, սաղս էլ նույն մարդիկ ենք էլի, ինչ տարբերություն:
Բայց Պողոս Առաքյալը, որ Հիսուսին էր տեսել, երկինքն էր տեսել ու անկեղծ սրտացավություն ու սեր ուներ Աստուծ զավակների հանդեպ, այլ բան է ասում: Ու շատ հստակ է ասում:
«Ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել» (1 Կորնթ. 10:20-22):
Զգույշ մնացեք եղբայրներ ու քույրեր մարդկանց սիրուն խոսքերից, որ գեղեցիկ ու մոդայիկ հասարակական հնչեղություն ունեն, պապուլյանի են, բայց ձեզ կյանք չեն կարող տալ, այլ կհեռացնեն ձեզ կյանքից, ճշմարիտ հավատքից ու Աստուծո զայրույթը կբերեն ձեր վրա:
Սրանք լուրջ հարցեր են, որ այսպիսի հայտարարություններից հետո նոր հարցեր են առաջ բերելու և մեր Մայր Եկեղեցին ավելի խոցելի դարձնելու Քրիստոնեական տեսակետից: Ահա օրինակ մի քանիսը: Եթե ինչպես Ասողիկ քահանան է ասում «չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր», ապա հարց...
1. Գնա՞նք այնտեղ Պատարագի, Սբ. Պատարագ մատուցենք: Հայ եկեղեցին կարծեմ, թե մինչև հիմա չի արել նման բան:
2. Գնա՞նք Գառնու տաճարում մկրտենք մեր երեխաներին:
3. Գնա՞նք Գառնու տաճար ուխտագնացության. Համաձայն Ասողիկ քահանայի՝ Քրստոնյաի համար ի՞նչ տարբերություն Էջմիածին թե Գառնու տաճար, չէ որ ինչպես նա է ասում «չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր»:
Այս և նման հարցեր կարոտ են պատասխանի, և մեր եկեղեցին որքան շուտ հստակություն մտցնի այնքան լավ, կամ էլ ավելի լավ է բացատրեն ազգին, թե Գառնին մեր հավատքի «սրբավա՞յրն է, թէ՞ ոչ:
Վերջում, հիշեք Հովհաննես առաքյալի պատգամը: Նա ասում է «զգույշ եղեք»: Նրանք, ովքեր չեն մնում Քիրստոսի ուսմունքի մեջ, չեն ճանաչում Աստծուն: Նա, ով մնում է Քրիստոսի ուսմունքի մեջ «ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։ Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին»: 2 Հովհ. 9-11
Իհարկէ, ես կողմ եմ որ ոչ Զվարթնոցում, ոչ էլ Գառնիում ֆուրշետներ ու լողազգեստներով քեֆեր տեղի չունենան: Իհարկէ պետք է խնամել պատմությունն ու մշակությաին արժեքները: Բայց երբ հոգևորականն ասում է թէ "չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր," ապա էլ ինչ տարբեություն Քրիստոնեության ճշմարտացիության ու այլ միաստվածային կամ հեթանոսական կրոնների միջև:
Սբ. Ավետարաններն ու մեր մայր եկեղեցին ինձ դաստիարակել է, որ կա մեծ ու հստակ տարբերություն: Ժողովուրդ ջան, զգույշ մնացեք ու հաստատ իմացեք ձեր հավատքը, թէ որտեղ էք կանգնած: Ինձ այնպես է թվում, որ հարևանի մարդուն ասել Պապա, մինդեռ իմ Հայրը աշխատանքի է ու հաց է վաստակում իմ ու եղբայրնեիս համար, առնվազն ճիշտ չէ: Ազնիվ չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել