Tert.am-ը գրում է.
Իրավական հարցերով բրազիլական դատարանը ՖԻՖԱ-ին պարտադրել է դադարներ տալ Աշխարհի առաջնության հանդիպումների ժամանակ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ջուր խմել: Այս որոշումը կգործի այն դեպքում, երբ օդի ջերմաստիճանը գերազանցի 32 աստիճանը:
Դատարանը սահմանել է, որ եթե ՖԻՖԱ-ն չկատարի վճիռը, ապա պետք է 200 հազար ռեալ՝ մոտ 90 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարի յուրաքանչյուր հանդիպման համար: Հայցը ներկայացրել էին անկախ պետական դատախազները ֆուտբոլիստների անունից՝ բրազիլական աշխատանքային օրենսգրքի համաձայն:
Առայժմ խաղերից և ոչ մեկի ժամանակ ջերմաստիճանը չի գերազանցել 32 աստիճանը:



Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2014/06/21/fifai-dem-boxoq/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել