Tert.am-ը գրում է.

Անկախ տարվա ջրառատությունից՝ վերջին տարիներին, հատկապես՝ ամռան ամիսներին Արփի լճի մակարդակը էականորեն նվազում է: Tert.am-ի հետ զրույցում լճի խնդիրներին անդրադարձավ Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գևորգ Պետրոսյանը և նշեց, որ հիմնական պատճառը Արփի լճից սկիզբ առնող Ախուրյան գետի վրա կառուցված մի քանի փոքր ՀԷԿ-երն են:

«Պատճառն այն է, որ ՀԷԿ-երը նորմայից ավել են ջուր վերցնում, քանի որ ՀԷԿ-ը ինչքան շատ ջուր օգտագործեց, այնքան շատ փող կստանա: Այստեղից էլ առաջանում են բոլոր խնդիրները: Այդ պայմաններից է, որ մենք արդեն մի քանի տարի է՝ ունենք կիսադատարկ լիճ: Մայիսին խայտառակ վիճակ էր լճում, հիմա մի քիչ անձրևներ եկան, ու լճի մակարդակը որոշակի կանոնակարգվեց, բայց առաջիկա երկու ամիսներին նորից նույն խնդիրն է առաջանալու»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել