Armsport.am-ը գրում է.
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայացավ F խմբի Արգենտինա-Իրան հանդիպումը:
Երկու կողմերն էլ ամբողջ հանդիպման ընթացքում սուր գրոհներ էին կազմակերպում: Երկրորդ խաղակեսում Իրանի ընտրանին, որտեղ, ի դեպ, հանդես է գալիս հայ կիսապաշտպան Անդրանիկ Թեյմուրյանը, մի քանի անգամ սպառնաց արգենտինացիների դարպասին եւ գոլ հեղինակելու մեկ-երկու իրական հնարավորություն ուներ: Իսկ ահա «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը՝ Լիոնել Մեսսին, հանդիպման հիմնական ժամանակին ավելացված րոպեների ընթացքում հեռահար հարվածով գոլի հեղինակ դարձավ՝ իր թիմի համար ապահովելով փլեյ օֆֆ փուլի ուղեգիր:
Արգենտինա-Իրան՝ 1-0
Գոլը՝ Մեսսի 90+1
Թիմերը խաղադաշտում ներկայացան հետեւյալ ֆուտբոլիստներով.
Արգենտինա – Ռոմերո, Ռոխո, Ֆերնանդես, Գարայ, Սաբալետա, Մասկերանո, Գագո, Դի Մարիա (Բիլյա 90+2՛), Ագուերո (Լավեսի 77), Մեսսի, Իգուային (Պալասիո 77՛)
Իրան – Հագիգի, Հաջսաֆի (Հաղիղի 87՛), Սադեգի, Մոնտազերի, Պուլադի, Հոսեինի, Դեժագա (Ջահանբահշ 85՛), Շոջայելի (Հեյդարի 77՛), Թեյմուրայն, Գուչանեժադ