Պատերազմ` գիտության դե՞մ. ֆիզիկոսը պայքարելու կոչ է անումArmnewsTV.am-ը գրում է.

ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիկոս Արթուր Իշխանյանը համարում է, որ Հայաստանում գիտության նկատմամբ երկար տարիներ տարվող քաղաքականությունը գիտությանը տանում է կործանման: Հուլիսի 1-ից պետական ոլորտում աշխատավարձերի բարձրացում կլինի, բայց դա ԳԱԱ աշխատակիցներին չի վերաբերում: Կառավարության ահա այս որոշումն է, որ վրդովեցրել է ոչ միայն Իշխանյանին, այլ նաև ԳԱԱ մյուս անդամներին: 

Արթուր Իշխանյանի հաշվարկով` Հայաստանում մոտ 4000 գիտաշխատող է մնացել, մինչդեռ նրանց թիվը տարիներ առաջ մի քանի տասնյակ հազարի էր հասնում: Գիտական աշխատությունների հեղինակ է, Ղարաբաղյան պատերազմի տարիներին զբաղվել է զենքի նախագծմամբ և արտադրությամբ, 63 հազար դրամ աշխատավարձ է ստանում: 

Տարբեր գիտաժողովների, հանդիպումների ու քննարկումների ժամանակ Արթուր Իշխանյանը բարձրացրել է ԳԱԱ անդամների աշխատավարձի խնդիրը: ԳԱԱ թղթակից անդամները վստահեցրել են, որ գիտության ոլորտում իրենց աշխատանքները արդյունավետ են գործում: 

Իշխանյանին բացատրել են` բյուջեն այդքան հնարավորություն չունի: Արթուր Իշխանյանն էլ հաշվել է` մոտ 1.5 մլրդ. Դրամի մասին է խոսքը: Արթուր Իշխանյանը սիրում է գիտական ոլորտում իր աշխատանքը եւ չի պատրաստվում ԳԱԱ-ից դուրս գալ, բայց հարցի լուծման համար պատրաստ է խաղաղ ցույցի, գործադուլի, քաղաքացիական անհնազանդության:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել