87Araratnews.am-ը գրում է.

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հաճախ է նշում՝ գուցե հեռանա Հայաստանից: Araratnews.am-ը զրուցել է դերասանուհու հետ իր այդ մտադրության, ապագա ծրագրերի, ինչպես նաև Հայաստանի հասարականա-քաղաքական կյանքի մասին:

-Նաիրա´, ինչո՞ւ  դադարեցվեցին «Կյանքի կարուսել» նախագծի նկարահանումները, ի՞նչն էր խնդիրը:

-Անկեղծ եմ ասում՝ տեղյակ չեմ:

-Փաստորեն սերիալները փակվեցին, իսկ  թատրոնում էլ արդեն չեք խաղում: Որպես դերասանուհի` ի՞նչ ծրագրեր, ցանկություններ ունեք, ինչո՞վ եք զբաղվելու:

-Խաղում եմ թատրոնում, նոր ներկայացում է բեմադրվում, իսկ ապագա ծրագրերից դեռ չեմ ուզում ինչ-որ հստակ բան ասել:

Եթե չեմ սխալվում Սունդուկյանից դուրս էիք եկել, հիմա որտե՞ղ եք խաղում:

-Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Դոն Ժուան Ավիա» ներկայացման մեջ, իսկ նոր ներկայացումը, որը բեմադրում է Վահե Շահվերդյանը, խաղալու ենք Թատերական գործիչների միությունում և Վանաձորում:

-Նշել եքոր Հայաստանից գնալու նպատակ ունեքհեռանալու ցանկությունը ինչի՞ հետ է կապված:

-Մասնագիտությունս ընդլայնելու, ավելին սովորելու և այլ ազգերի մշակույթին ծանոթանալու:

-Այսինքն՝ Ձեր հեռանալը ժամանակավո՞ր է լինելու:

-Կարծում եմ՝ այո՛:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել