great-wall-of-pineapple-carl-warner-2

Կարլ Վորները զբաղվում է քանդակագործությամբ ու լուսանկարչությամբ: Նա բազում տարիներ աշխատում է գովազդային արդյունաբերության ոլորտում: Մի անգամ, երբ Կարլը ստեղծագործական ոգեշնչման կարիք էր զգում, նա դուրս եկավ փողոցներով շրջելու: Ճանապարհին նա մտավ շուկա և այնտեղ տեսավ շամպինիոններ: Նա դրանք նմանեցրեց ինչ-որ օտար ու զարմանահրաշ աշխարհում աճող ծառերի: Ոգեշնչվելով այդ տեսարանից՝ նա ստեղծեց իր առաջին մանրակերտ քանդակը, որում սնունդն օգտագործվում էր բնապատկեր նկարելու համար: Մի ստեղծագործությունը հաջորդեց մյուսին, և Վորներն աստիճանաբար խորացավ այս ասպարեզում: Բոլոր քանդակները հետագայում լուսանկարվում և համակակրգչային հատուկ ծրագրերի օգնությամբ ենթարկվում մանրակրկիտ մշակման:

Ժամանակի ընթացքում Վորների բնապատկերները համաշխարհային ճանաչում բերեցին նրան: Վորների՝ սննդամթերքի թեմատիկայով լուսանկարների շարքը հրապարակվեց տարբեր կայքերում ու գրքերում:  Ամբողջական ֆոտոշարքը կազմված է 79 լուսանկարից: Դրանցից յուրաքանչյուրը ստիպում է դիտողներին մի պահ տեղափոխվել հեքիաթային աշխարհ, որտեղ նեխուրի տերևները հսկայական ծառերի, իսկ վարունգի բարակ կտորները՝ կամուրջի դեր են կատարում:

breadford-and-cheesedale-carl-warner

great-wall-of-pineapple-carl-warner

Cucumber-Bridge-carl-warner

Candy-Cottage-carl-warner

Yellow-Oasis-carl-warner

Cheese-Volcano-carl-warner

Chocolate-Express-carl-warner

Lettuce-Seascape-carl-warner

Celery-Island-carl-warner

Cheesescape-carl-warner

Ukraine-Meat-Factory-carl-warner

Salmon-Sea-carl-warner

Stilton-Cottage-carl-warner

Amazon-Kayak-carl-warner

Bread-Village-carl-warner

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել