Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունիսի 21-ին, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ԱԻՆ փրկարարական ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղ հայտնել են, որ Քանաքեռ-ԳԵՍ-ի ջրանցքում տղամարդու դի են տեսել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ մեծ թվով աշխատակիցներ, տեղում է նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը` Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Այս պահին քաղաքացին, ով ահազանգել է ոստիկանություն և ԱԻՆ, ոստիկաններին և փրկարարներին մատնացույց է անում այն վայրը, որտեղ տեսել է դին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/18289/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



