Esem.am-ը գրում է.

Ինչ են խոսում. հաղորդավար Արման Մարգարյանն ու նախկին հաղորդավարուհի Աննա Կոկչյանը (այժմ՝ Ինգրիդ Կոկչյան) հաշտվել են:

Իրականում. Արման Մարգարյանը սոցցանցային իր էջում հրապարակել է ընտանեկան մի լուսանկար, որն էլ տարաբնույթ խոսակցությունների առիթ է դարձել. արդեն իսկ շշուկներ են պտտվում, որ նախկին ամուսինները հաշտվել են ու կրկին միասին են: Հավատարիմ մնալով միայն ճշտված լուրեր հաղորդելու սկզբունքին, ESem.am-ը կապ հաստատեց թե՛Արմանի, թե՛ Աննայի հետ:

 «Լուսանկարն արվել է մեր որդու՝ Անրիի դպրոցական հանդեսից հետո»,- ասաց Արմանը, իսկ հարցին՝ հնարավո՞ր է իրենք կրկին միանան, բացասական պատասխան տվեց: ESem.am-ն Արմանից հետաքրքրվեց նաև իր և Աննայի լարված հարաբերություններով, հաշվի առնելով, որ ժամանակին Աննան հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, թե իրեն և Արմանին կապել է միայն սերը, որը փակել է կենցաղային բնույթի ամեն խնդիր և բնավորությունների անհամատեղելիությունը, խոսել էր տարաձայնությունների և բաժանումից հետո ոչ մի րոպե ավելի նրան չսիրելու մասին: Սրան հետևել էր Արմանի բավականին կոշտ գրառումը՝ «Նորմալ է, երբ կատվին չափից շատ ես սիրում, փաղաքշում ու շոյում, նա ճանկերն է խրում ու հեռանում: Ռ. Հախվերդյան: Մարդ ես սարքում, TV ես տանում հետդ աշխատելու, հետո պարզվում են այսպիսի հետաքրքիր բաներ»: Արմանը նշեց, որ իրենց հարաբերություններն այլևս լարված չեն: «Կյանք է, մի օր լարված է, մի օր՝ ոչ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել