Առաջարկ ԿԳ նախարար Աշոտյանին. տղա ուսանողների՝ բանակ գնալ-չգնալը պայմանավորել ոչ թե դիմորդների միասնական քննության, այլ ուսանողի ողջ ուսումնառության ընթացքում ստացած գնահատականներով: Քանի որ մեր երկրում ամեն ինչ առուվաճառքի է ենթակա, ապա ենթադրում եմ, որ կգտնվեն այնպիսիք, որ թեստային պատասխանները կունենան նախքան քննությունները, իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ դա բացառվում է, ապա այդ մեկին ես կուղարկեի ադեկվատության զննության: Այս հարցը կարևոր է նաև նրանով, որ միասնականով բարձր ստացած դիմորդը միշտ չէ, որ փայլում է որպես ուսանող: Համ էլ ինչ-որ բան պետք է հասնի նաև բուհի ղեկավարությանը, չէ՞...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10201895302095128?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



