Շ. Ազնավուրը նախատեսում է Մոսկվայում կատարել համասեռամոլների մասին երգ, եթե, իհարկե,… Panorama.am-ը գրում է.

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը մտադիր է Մոսկվայում կայանալիք համերգի ժամանակ կատարել Comme ils disent երգը, որը նվիրված է համասեռամոլներին: Այս մասին գրում է inopressa.ru կայքը՝ հղում անելով La Repubblica-ին:

Ըստ աղբյուրի, Հռոմում հուլիսի 1-ին կայանալու է Շ. Ազնավուրի համերգը: Հարցազրույցի ժամանակ երգիչ և Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շ. Ազնավուրը պատմել է իր երաժշտական գործունեության, քաղաքականությամբ հետաքրքրված լինելու, նաև մարդու իրավունքների համար մղող պայքարի մասին:

«Ես շարունակում եմ երգել և գրել երգեր, քանի որ թոշակի գնալը կբացեր դեպի մահ դուռը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել