Life.panorama.am-ը գրում է.
1942թ.- ին շրջափակված Սանկտ-Պետերբուրգում (այն ժամանակ Լենինգրադ), բառի բուն իմաստով, իշխում էին առնետները: Ականատեսների վկայությամբ` կրծողները քաղաքում շրջում էին ահռելի մեծ խմբերով, անգամ տրամվայները կանգ էին առնում, երբ առնետները խմբով անցնում էին փողոցը: Առնետների հետ պայքարում էին բոլոր հնարավոր ձևերով` նրանց գնդակահարում էին, ճզմում էին տանկերով` անգամ առնետների ոչնչացման հատուկ խմբեր էին ստեղծում, սակայն ոչինչ չէր օգնում:
Առնետները ոչ միայն ուտում էին սննդի խճուկ մնացորդները, այլև քաղաքում էպիդեմիայի առաջացման վտանգ էին ստեղծել: Առնետների անարխիայի պատճառն այն էր, որ սովահար եղած Լենինգրադում ոչ մի կատու չկար, գրեթե բոլոր կատուներին կերել էին: Ականատեսները պատմում էին, որ սկզբում մարդիկ քննադատում էին «կատվակերներին», սակայն որոշ ժամանակ անց կատուները դառնում են շրջափակված քաղաքի բնակիչների միակ սնունդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել