Tert.am-ը գրում է.

Կրթության և գիտության Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով այն սպասելիքներին, որ, ի վերջո, հուլիսի 1-ից բարձրանալո՞ւ են, թե ոչ ուսուցիչների աշխատավարձերը, ասաց, որ Հայաստանում այսօր ուսուցիչը նվաստացուցիչ վիճակում է:

«Ես ցավում եմ մեր ուսուցիչների համար, բայց ասում եմ նաև, որ իրենց տեղն է, իրենք այդ վերաբերմունքը իրենց նկատմամբ, ոչ բոլորը, իհարկե, բայց նրանք, ովքեր գլխապատառ Հանրապետական կուսակցության ընտրությունների ժամանակ ինչ ասես անում են, կեղծելու դրանք, հիմա Կառավարությունը, իշխանությունն իրենց լավ ցույց է տալիս իրենց տեղը, իրենց արժեքը»,- ասաց նա։

Անահիտ Բախշյան համաձայն է իր կուսակցական ընկեր Արմեն Մարտիրոսյանի այն մտքի հետ, որ մանկավարժների աշխատավարձը իշխանությունը կբարձրացնի ընտրություններից առաջ, որպեսզի ինչպես նախկինում ուսուցիչները զբաղվեն ընտրակեղածարարությամբ:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 1-ից հանրային ծառայության վարձատրության նոր համակարգի ձևավորումը շրջանցել է Գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության տակ գտնվող ինստիտուտներն ու մանկավարժներին, իսկ առողջապահության ոլորտում այն կբարձրանա 21,5, մշակույթում՝ 29,6, պետական կառավարումում՝ 47,0 քաղաքացիական ծառայությունում՝ 68,0 տոկոսով: 

Եվ չնայած ուսուցիչները որպես կատեգորիա ներառված չեն «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում ներառված 200 հազար անձանց թվում, որոնք հուլիսի 1-ից պետք է աշխատավարձերի ավելացում սպասեն, Անահիտ Բախշանին ոչ պատահական մեկը (չցանկացավ անունը նշել) հայտնել է, որ ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում 9%-ի չափով այլ աղբյուրներից է լինելու, բայց թե ինչպե՞ս է այն լինելու, որտեղի՞ց, տիկին Բախշյանը չի կարողացել պարզել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել