Մի փոքր կուզենայի խոսել կրոնի վրա հիմնված ազգային ինքնագիտակցության վնասների մասին: Կրոնը, անշուշտ, կարևոր բան է մարդու կյանքում, ազգի կյանքում, բայց չի կարելի այն դարձնել ազգային միասնության կամ ինքնաճանաչման հիմնաքար, որովհետև կարևորը արյունն է, լեզուն և ծագումը: Կրոնական տարբերությունը շատ ազգերի է պառակտել, իրենց հենց իրենց հետ թշնամացրել: Սերբերը մեկ ազգ էին, բայց երբ սկսեցին մոռանալ, որ ունեն նույն արյունը, խոսում են նույն լեզվով և սկսեցին ինքնությունը կառուցել կրոնի հիմքի վրա պառակտվեցին՝ դառնալով ուղղափառ սերբեր, կաթոլիկ խորվաթներ, մահմեդական բոսնիացիներ, անգամ իրար թշնմաի դարձան. 90ականների նրանց արյունալի, եղբայրասպան պատերազմի մասին գիտեն բոլորը: Հնդիկները, երբ սկսեցին հինդուիզմի և իսլամի հիմքի վրա կառուցել իրենց ինքնաճանաչողությունը դարձան երկու թշնամի ազգեր՝ հնդիկներ և պակիստանցիներ, չնայած, որ նույն էթնոսն են, նույն արյունն են կրում, խոսում նույն լեզվով: Արաբները, երբ մոռացան, որ ունեն նույն արյունը, խոսում են նույն լեզվով, սկսեցին շիա և սուննի իսլամի ուղղություններին պատկանելու համար վիճել, դարձան իրար թշնամի.եթե միայն ազգայինի վրա հիմնվեին, կլինեին Ասիական մայրցամաքի տերը: Պատկերացրեք այդքան շատ արաբական երկրներ, որ լինեին միասնական Արաբիա, ինչ հզոր կլինեին, բայց փոխարենը իրար են կոտորում, իսկ արմատները կրոնական տարբերություններն են: Ուկրաինացիների միասնական ազգ չդառնալու մեղավորներից մեկը հենց կրոնն է. կեսը ուղղափառ է կեսը՝ կաթոլիկ: Որպեսզի վիճելի թեմա չլինի, չասեմ, սկզբնականում նրանք եզդի թե քուրդ են կոչվել, բայց երկու ազգերի բաժանման պատճառնել է կրոնը եղել, նրանց էլ բաժանել է իսլամի և շարֆադդինի շուրջ տարաձայնությունը, իսկ հիմա նրանք իրար թշնամի են: Բազմաթիվ այսպիսի օրինակներ կարող եմ բերել, բայց, կարծեմ, ապացույցի կարիք այլևս չկա: Դե ինչ, հայերս է՞լ ենք ուզում, որ կրոնական տարբերությունների հիման վրա պառակտվենք և առանձնանանք: Ընտրությունը մերն է. կամ կդառնանք միասնական ազգ, կամ կբաժանվեն քրիստոնեական, հեթանոսական, մահմեդական հայերի, և մի տգեղ օր կթշնամանանք, կդառնանք տարբեր թշնամի ազգեր:



