Ֆրանսիացիների կատարմամբ գեղեցիկ ու տպավորիչ ֆուտբոլ դիտեցինք:
5:2 հաշիվը ինքնին խոսուն է ու վկայում է այն վիթխարի առավելության մասին, որ ունեին ֆրանսիացիները:
Սակայն գեղեցիկ խաղից զատ՝ մի քանի ուշագրավ մարզական ցուցանիշներ նույնպես գրանցվեցին:
Ֆրանսիան դարձավ այս առաջնության առաջին հավաքականը, որն երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակը տարավ:
Արդյունավետությամբ ֆրանսիացիները հավասարվեցին հոլանդացիներին՝ երկու խաղում խփելով ութ գնդակ:
Եվ վերջապես՝ Կարիմ Բենզեման խփեց այս առաջնությունում իր երրորդ գնդակը՝ հավասարվելով առաջնության ռմբարկուներ հոլանդացիներ Ռոբին վան Պերսիին, Արյեն Ռոբբենին, գերմանացի Թոմաս Մյուլլերին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=677259205656960&set=np.30837842.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



