Armsport.am-ը գրում է.
Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն՝ տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: Հավաքականները ընդգրկված են E խմբում, Էկվադորի եւ Հոնդուրասի հետ միասին:
Ֆրանսիայի հավաքականը խաղի ելքը վճռեց 67 վայրկյանի ընթացքում, երբ իրար հետեւից խփեցին առաջին եւ երկրորդ գոլերը: Առաջին խաղակեսի ավարտին Ժիրուի փոխանցումից հետո Վալբուենան հաշիվը դարձրեց խոշոր: Պոլ Պոգբան, փոխարինման դուրս գալուց րոպեներ անց, ֆանտաստիկ փոխանցում կատարեց Բենզեմային, ով գրավեց դարպասը: Այս գոլից հետո Բենզեման այս խաղում երկրորդ գոլային փոխանցումը կատարեց եւ Սիսոկոն հաշիվը դարձրեց 5:0: Խաղավարտին Ջեմալին խորամանկ կերպով իրացրեց տուգանային հարվածը՝ խփելով հեղինակության գոլը:
Շվեյցարիա – Ֆրանսիա՝ 2:5
Գոլերը՝ Ջեմալի 81, Ջակա 87 - Ժիրու 17, Մատյուիդի 18, Վալբուենա 40, Բենզեմա 67, Սիսոկո 73
Չիրացրած 11 մետրանոց՝ Բենզեմա 32
Ահա թե որ ֆուտբոլիստները դուրս եկան խաղադաշտ.
Ֆրանսիա. Լյորիս, Էվրա, Սակո(Կոսելնի 66), Վարան, Դեբյուշի, Սիսոկո, Կաբայ, Մատյուիդի, Վալբուենա(Գրիզման 82), Բենզեմա, Ժիրու(Պոգբա 63):
Շվեյցարիա. Բենալիո, Լիխշտայներ, Ջուրու, ֆոն Բերգեն(Սենդերոս 9), Ջակա, Իլներ, Ջակա, Շակիրի, Բեհրամի(Ջեմալի 46), Մեհմեդի, Սեֆերովիչ(Դրմիչ 69):
